copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:42 21-11-2023

Պուտինը Տաջիկստանի նախագահին կպարգևատրի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երրորդ աստիճանի շքանշանով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին կպարգևատրի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երրորդ աստիճանի շքանշանով։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Պեսկովն ասել է լրագրողների հետ զրույցում։

«Նախագահ Պուտինը նախագահ Ռախմոնին կպարգևատրի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երրորդ աստիճանի շքանշանով»,- նշել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տաջիկստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։ Նոյեմբերի 21-ին Մոսկվայում կկայանան բանակցություններ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի միջև։

«Բանակցությունների արդյունքում կստորագրվեն մի շարք կարևոր երկկողմ փաստաթղթեր, պետությունների ղեկավարները հանդես կգան նաև հայտարարություններով լրատվամիջոցների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան