copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:30 20-11-2023

Վահե Հովհաննիսյանն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր՝ նոյեմբերի 20-ին, ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած պատվիրակությանը: Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՎԶԵԲ տարեկան հանդիպման, արարողակարգի և միջոցառումների կազմակերպման բաժնի և լեզվական ծառայությունների ղեկավար Ստեֆանիա Գալբիաթի Բոլլը և ՎԶԵԲ երևանյան մշտական գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին:

Նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է Հայաստանի համար ՎԶԵԲ-ի հետ համագործակցության առանցքային նշանակությունը, ինչի ապացույցը հայկական կողմի պատրաստակամությունն է՝ Երևանում հյուրընկալելու ՎԶԵԲ կառավարիչների խորհրդի 2024թ. տարեկան հանդիպումը, որն աննախադեպ է Հայաստանում ֆինանսական ոլորտի նման միջոցառում հյուրընկալելու համատեքստում:

Կարևորելով ՎԶԵԲ առաքելության դերը հաջորդ տարեկան հանդիպման կազմակերպման գործում՝ նախարարն ընդգծել է, որ համապատասխան թիմերը մի շարք հարթություններում աշխատանքներ են տանում տարեկան հանդիպումը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ: ՎԶԵԲ գլխավոր քարտուղարն իր հերթին կարևորել է ընթացիկ լայնածավալ աշխատանքների դինամիկան՝ վերահաստատելով ՎԶԵԲ թիմի հանձնառությունը՝ շարունակելու հայկական կողմի հետ արդյունավետ գործընկերությունը տարեկան հանդիպման պաշտաճ անցկացման գործում:

Հանդիպման ավարտին երկուստեք պատրաստակամություն է հայտնվել՝ մեկտեղելու ջանքերը Երևանում ՎԶԵԲ տարեկան հանդիպումը հիշարժան և պատշաճ անցկացնելու ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել