Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:40 20-11-2023

Միջազգային առաքանուց հայտնաբերվել է մոտ 1400 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութ

ՀՀ ՊԵԿ Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության և մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները համատեղ հայտնաբերել են թմրամիջոցի անօրինական տեղափոխման հերթական դեպքը:

ԱՄՆ-ից ՀՀ փոստային առաքանու միջոցով՝ ֆիզիկական անձի անունով, ներմուծվել է բաճկոն։ Բաճկոնը ենթարկվել է ռենտգեն զննման, որի ներսում մաքսային ծառայողի կողմից կասկածելի իր է նկատվել: Տվյալ առաքանին պահվել է, և ծանուցագիր է ուղարկվել ստացող ֆիզիկական անձին, որպեսզի ներկայանա «Ապավեն Կարմիր բլուր» մաքսային հսկողության տարածք՝ իր ներկայությամբ զննություն իրականացնելու նպատկով։ Նշված ապրանքի ստացողը չի ներկայացել, և ապրանքը պահվել է մաքսային մարմիններում։

Ժամանակավոր պահպանման ժամկետը լրանալուց հետո` օրեսդրությամբ սահմանված կարգով, ապրանքը ենթակա է եղել արգելապահման, ինչի պատճառով մաքսային ծառայողի կողմից կրկին զննվել է վերը նշված բաճկոնը, որի ընթացքում բացվել են բաճկոնի կարերը: Հայտնաբերվել է 1388 գրամ քաշով թմրանյութին նմանվող սպիտակ զանգված։ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում առկա տեխնիկական միջոցների զննման արդյունքում պարզվել է, որ այդ սպիտակ զանգվածը հանդիսանում է «մեթամֆետամին» տեսակի թմրանյութ։

Մաքսնանեգության դեպքի վերաբերյալ կաղմվել է համապատասխան արձանագրություն` ՀՀ «Քրեական օրենսգրքի» 399-րդ հոդվածի հատկանիշներով: Նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան