copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:29 20-11-2023

Վայոց ձորի մարզում պատմամշակութային շերտ է բացվել

ՀՀ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի տարածքում հողային աշխատանքների կատարման ընթացքում բացվել է պատմամշակութային շերտ։ Վայոց ձորի մարզպետարանի և Պատմական միջավայրի պահպանության Վայոց ձորի մարզային ծառայության աշխատակիցները ուսումնասիրել են նշված տարածքը։ Աշխատանքներն այժմ դադարեցված են։

«Պահպանության Ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ տարածքում նախատեսվում է մասնագիտական ուսումնասիրություն իրականացնել։

Ամենից շատ դիտված