copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:09 18-11-2023

Շենքն ամեն պահի կարող է փլուզվել. իշխանությունը Լենուղու հանրակացարանի բնակիչներին հերթական խոստումն է տվել

Արմավիրի մարզի Լենուղի գյուղում փլուզման եզրին գտնվող հանրակացարանային շենքի հարցը մնում է անորոշ։ Շենքի բնակիչներից մեկը Oragir.News-ի հետ հեռախոսազրույցում նշեց, որ մոտ 2 շաբաթ առաջ համայնքապետարանից եկել են, հավաքել անձնագրերը, երեխաների ծննդյան վկայականները և ասել, որ սպասեն պատասխանի։

«Չնայած նրան, որ մեր ընտանիքը մեծ է, մեզ ասացին՝ փոխհատուցում տալու են ներկայիս բնակարանի տարածքի չափով։ Մեզ նույնիսկ չեն ասել, թե ինչքան գումար են տալու, որ մենք էլ իմանանք ինչ ենք անելու։ Շենքի ետևից հող ենք գնել, մտածում էինք՝ գոնե հատկացվող գումարով դոմիկ դնենք, բայց մարզպետարանից ասացին, որ այդ հողն էլ է պետությանը պատկանում, ոչինչ չենք կարող կառուցել։ Հիմա ստացվում է, որ այս միսենյականոց տան գումարով ես պետք է համ հող գնեմ, համ էլ դոմիկ դնեմ, որովհետև բնակարան գնել չեմ կարող»,- ասաց շենքի բնակիչներից մեկը։

Հիշեցնենք որ Արմավիրի մարզի Լենուղի գյուղի վթարային շենքերում 22 ընտանիք է ապրում։ Շուրջ 70 տարվա շենքերում ո՛չ ջուր կա, ո՛չ գազ։ Մարդիկ լվացք անելու, ճաշ պատրաստելու, ինչպես նաև լողանալու համար ջուրը շենքի բակից տարաներով են տուն տանում։

Բնակիչների խոսքով՝ շենքն ամեն պահի կարող է փլուզվել: Այս հարցով նրանք բազմիցս դիմել են պետական մարմիններին, սակայն ապարդյուն։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը