copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:52 17-11-2023

Երևանի քաղաքապետը նոր բնակարանների բանալիներ ու բնակարանների գնման վկայականներ է հանձնել վթարայինների բնակիչներին

Երևանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի չորրորդ կարգի վթարայնության 10-րդ հանրակացարանային և 10/1 շենքերի բնակիչներն այսուհետ կապրեն անվտանգ ու հարմարավետ պայմաններում: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շուրջ 40 ընտանիքների հանձնել է նոր բնակարանների բանալիներ ու բնակարանների գնման վկայականներ:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, ընդամենը ամիսներ առաջ խնդրահարույց հասցեներ այցելած Տիգրան Ավինյանը բնակիչներին խոստացել էր. տասնամյակների խնդիրը կլուծվի: «Շատ ուրախ եմ, որ այս կարճ ժամկետում մեր՝ մի քանի ամիս առաջ տեղի ունեցած հանդիպումից հետո մենք այսօր արձանագրում ենք այս կարևոր արդյունքը:
Եվ այս արդյունքը այն մասին է, որ 4-րդ կարգի վթարային շենքերում Երևան քաղաքում որևէ մեկը չպետք է բնակվի, որովհետև երևանցու անվտանգությունը մեզ համար առաջնահերթություն է»,- ընդգծել է քաղաքապետը:

Նշվում է, որ քաղաքային իշխանությունը գործընթացը քննարկումներից տեղափոխեց գործնական փուլ ու հասավ խնդրի հիմնավոր լուծմանը:

Ըստ աղբյուրի՝ գնման վկայականներով հնարավոր կլինի բնակարաններ գնել, ինչպես ժամանակին կառուցված, այնպես էլ նորակառույց շենքերում, բնակիչների մի մասին էլ տրվում են բնակարաններ՝ առկա ֆոնդից: Չնայած նրան, որ համայնքը փաստացի չունի բնակարանային պայմանների բարելավման պարտավորություն, կարևորելով 4-րդ կարգի վթարայնության շենքերում առկա վիճակը, պետության աջակցությամբ ու կառուցապատողների հետ գործակցությամբ իր վրա է վերցրել խնդրի հիմնավոր լուծման կարևոր հանձնառությունը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել