copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:39 16-11-2023

Այն, որ սա անում է մասնավոր սեկտորը, ինքնին խոսուն ցուցիչ է. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին բավական ակտիվ քննարկվեց ՈՄԱ-ի ու նման այլ ռազմամարզական կազմակերպությունների գործունեության հետ կապված հարցը՝ մասնավորաբար ՊՆ հայտարարության կոնտեքստում, թե «Ողջ մնալու արվեստը» հասարակական կազմակերպությանն ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տրվել: Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը կարծում է, որ եթե հասարակական սեկտորը պաշտպանական բնագծեր է պատրաստում, դա ցույց է տալիս, որ պետական ինստիտուտները, որոնք ի պաշտոնե կոչված են իրականացնել այդ գործառույթները, իրենց տեղում չեն:

«Դա հասարակական սեկտորի գործառույթ չէ: Այստեղ ՈՄԱ-ի խնդիրը չէ: Շատ օղակներ կան, որոնք փորձում են մարդկանց մարտական գիտելիքներ փոխանցել, օգտակար լինել: Սա առաջին ցուցիչն է, որ պաշտպանության նախարարությունն ու գլխավոր շտաբն իրենց տեղում չեն: Կրթության նախարարությունում պետք է համապատասխան օղակներն աշխատեին, դպրոցում տարրական գիտելիքներ պետք է փոխանցվեին: Պաշտպանական բնագծերի մասին. տեղական ինքնակառավարման մարմինները պարզապես պետք է խնդիր ստանային տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, որի առաջ պետք է խնդիր դներ վարչապետը, որին այդ կարգի խնդիրները լուծելու համար պետք է զեկուցած լինեին պաշտպանության նախարարն ու գլխավոր շտաբի պետը:

Մի քանի ինստիտուտների փոխկապակցված, կոորդինացված աշխատանք պետք է լիներ, բայց քանի որ չկա, մարդիկ կամավոր փորձում են ինչ-որ բան անել: Այլ հարց է, թե դա որքանով է պրոֆեսիոնալ արվում, որքանով օգուտ կամ վնաս կտա: Բայց այն, որ սա անում են մասնավոր սեկտորը, անհատները, խոսուն ցուցիչ է, որ պետական ինստիտուտներն իրենց տեղում չեն, ավելի ճիշտ՝ ինստիտուտներն իրենց տեղում են, ղեկավարները իրենց տեղում չեն»,- «Փաստի» հետ զրույցում եզրափակում է Հայկ Նահապետյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին