copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:46 15-11-2023

Լայնամասշտաբ խուզարկություն ու խառնաշփոթ Արմավիրի քրեակատարողական հիմնարկի 3-րդ մասնաշենքում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Նոյեմբերի 13-ին խառնաշփոթ իրավիճակ է եղել Արմավիրի բանտում, որտեղ գիշերով սկսել են տակնուվրա անել 3-րդ մասնաշենքի խցերը:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ 3-րդ մասնաշենքից իրավապահները տարել են հայտնի քրեական հեղինակության:

Դիմեցինք, իհարկե, Քրեակատարողական ծառայության լրատվական բաժին, որտեղին հայտնեցին. «Հիմնարկներում մշտապես ու պարբերաբար իրականացվում են չնախատեսված խուզարկություններ՝ արգելված իրեր եւ թաքստոցներ հայտնաբերելու ուղղությամբ, իսկ նոյեմբերի 13-ին մեծ խուզարկություն է իրականացվել «Արմավիր» ՔԿՀ-ում, հայտնաբերվել են բազմաթիվ արգելված իրեր եւ թմրամիջոցներ։

Մեր պաշտոնական կայքէջում մենք մշտապես լուսաբանում ենք արգելված իրերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունքները։ «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի տեղափոխությունն անմիջական հետեւանքն է նոյեմբերի 13-ին կատարված միջոցառումների, որոնց շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել դատապարտյալներից մեկին տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ»։

Ըստ ամենայնի, ինչ-որ անթույլատրելի բաներ են հայտնաբերվել, որոնք դեռ գաղտնի են պահվում: Կիմանանք:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել