copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 20:08 14-11-2023

Իրանը չի ձգտում տարածաշրջանում պատերազմի ընդլայնմանը. Քանաանի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է՝ Թեհրանը չի ձգտում տարածաշրջանում պատերազմի ընդլայնմանը։ Այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

«Պատերազմի ընդլայնմանը ձգտում են նրանք, որոնք Իսրայելի ռեժիմի վրա ճնշում գործադրելու փոխարեն, որը ռազմական հանցագործություններ է կատարում, պաշտոնապես և բացահայտ հայտարարում են, որ դեռ չի եկել հրադադարի ժամանակը, և հրապարակայնորեն ուղարկում են մեծ թվով զինվորականներ, զենքեր և նույնիսկ արգելված սարքավորումներ»,- ասել է նա։

Իրանցի պաշտոնյան հայտնել է, որ ԱՄՆ-ն կարող է կանխել ռազմական գործողությունների տարածումը տարածաշրջանում միայն այն դեպքում, երբ դադարեցվեն, ռազմական գործողությունները պաղեստինցիների դեմ, վերացվի Գազայի շրջափակումը և այդ տարածքներից դուրս բերվեն իսրայելական զինված ուժերը:

Քանաանին հավելել է, որ Թեհրանը կշարունակի աջակցել Պաղեստինի ժողովրդի ազատագրական պայքարին։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում