Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:25 14-11-2023

Շանը վրաերթի ենթարկած ավտոբուսի վարորդը անհապաղ կհեռացվի աշխատանքից

Օրերս ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրառում էր կատաել, նշել, որ ավտոբուսի վարորդը միտումնավոր վարել է շան վրա․ «Միտումնավոր քշեց, անցավ շան վրայով։ Թաթը հիմքից ու ատամները ջարդված են, մնացածը չգիտեմ․․․»։

Oragir.News-ն այսօր զրուցել է ականատեսի հետ, վերջինս մանրամասներ հայտնեց․ «Դեպքը տեղի է ունեցել 4-րդ գյուղում։ Շունը փողոցի մեջտեղը քնած էր։ Փողոցը բավականին լայն է, 53 համարի ավտոբուսը եկավ ու ուղիղ շան վրայով անցավ, երբ դիմացի անիվով անցավ, լսեց շան լացի ձայնը, բայց չկանգնեց ու հետևի անիվներով էլ անցավ։ Գնացի, ավտոբուսը կանգնեցրի, վարորդը ասում էր՝ չեմ նկատել։ Այստեղից կարելի է ենթադրել, որ վարորդը տեսողության հետ կապված խնդիրներ ունի ու նույն հաջողությամբ կարող է մարդ գցել տակը առանց նկատելու»։

Oragir.News-ը կապ հաստատեց «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության ղեկավար Հովհաննես Մանուկյանի հետ, ներկայացրեց դեպքի մանրամասները։

«Ես հիմա կկատարեմ մի քանի ճշտումներ, և վարորդը անհապաղ հրաժեշտ կտա իր աշխատանքին»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան