copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:28 14-11-2023

Բացահայտվել է Նիկոլի և իր «տերերի» խոսակցությունը. Աննա Մկրտչյան

«Տեղի է ունեցել մի արտահոսք՝ Նիկոլ Փաշինյանի ու իր տերերի խոսակցությունից, ես էլ այն որոշել եմ ներկայացնել ձեզ»,- ԱԺ հայտարարությունների ժամին ելույթն այսպես սկսեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը: «Նիկոլն ասում է՝ տերե՛ր ջան, ինձ ասում էիք՝ ձեր ասածներն անելով աթոռս միայն ամրանալու է. հակառակն է՝ աթոռս ոնց որ թուլանում է: Չեք հիշո՞ւմ ինչից սկսվեց՝ լիֆտի մեջ Ալիևին խնդրեցի չկրակի, որ նախկիններին հաղթել կարողանամ ու ձեր հրահանգները կատարեմ: Էն ժամանակ հեշտ համաձայնեց: Հետո ասացիք՝ հիշում ես չէ՞՝ ինչի՞ ես եկել իշխանության, ասացի՝ հա, Արցախը կտամ, որ հանգիստ ապրեմ, չէ՞: Հետո ասացիք՝ բլոկոդա, էդ էլ եղավ: Հետո ասացիք՝ ասա՝ Արցախն Ադրբեջան է, ասացի: Հետո Արցախը երկու օրվա մեջ դատարկեցի: Դե Արցախի ղեկավարության մասով էլ՝ ըստ մեր պայմանավորվածության... Էս տեմպերով ես երկար չեմ ձգի էս աթոռին: Ստատուսի, լայքի, լայվի համար բոլորին փակում եմ, ոստիկաններին ու ախրանիկներին էլ շատացնում եմ, բայց դա էլ է քիչ: Ոնց հասկանում եմ՝ էս խաղաղության պայմանագիրն էլ, առանց խաչմերուկ հորինելու, ինձ չի փրկի... Ստիպված տեղս էլ եմ փոխել, աթոռս տարել, դրել եմ Բաղրամյան 26-ում, էլի չի օգնում: Ասեք՝ ի՞նչ անեմ:

Տերերի պատասխանը. Նիկո՛լ, լավ չի լսվում, կապդ վատն է, ձայնդ կտրտվում է, տեղդ անհրաժեշտ է փոխել»,- եզրափակեց պատգամավորը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ