copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:45 13-11-2023

Թեհրանից պնդում են՝ ԱՄՆ-ն չի համարձակվում սպառնալ Իրանին ռազմական հարձակմամբ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավագ հրամանատար, ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի համարձակվում Իրանին սպառնալ ռազմական հարձակմամբ։ Այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաջիզադեն հայտնել է, որ ԱՄՆ-ն վերջին շաբաթներին՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի ֆոնին, մի քանի անգամ ուղերձներ է հղել Իրանին՝ խաղաղության մասին խնդրանքով։ «Ամերիկացիները չեն սպառնում Իրանին։ Նրանք մի գիշերում երեք անգամ նամակներ են ուղարկել Իրան, և այդ նամակների ձեւակերպումները խնդրանք և աղերսանք են պարունակել»,- ասել է նա։

Իրանցի հրամանատարը պնդել է, որ Թեհրանը ներկայումս իր հզորությունների բարձրակետում է և պատրաստ է իրադարձությունների ցանկացած տեսակի զարգացման։

Վերջինս հավելել է, որ առճակատումն արդեն տարածվել է Լիբանանում, որտեղ «Հեզբոլլահը» մասնակցում է տրանսսահմանային բախումներին՝ իսրայելական ռեժիմի դեմ։ Նա ասել է, որ հակամարտությունը կարող է էլ ավելի սրվել, ինչին իրանական կողմը պատրաստ է։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող