copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:22 13-11-2023

Բաքվում ազատությունից ապօրինի զրկված քաղաքացու ընտանիքը ՄԻՊ-ի աջակցությամբ ստացել է սոցաջակցություն

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո իր ամուսինը Բաքվի դատարանի կողմից ապօրինի դատապարվել է ազատազրկման։ Ընտանիքն այժմ ապրում է սոցիալապես անապահով պայմաններում։

Դիմումատուն խնդրել է Պաշտպանի աջակցությանը՝ որպես Բաքվում ազատությունից ապօրինի զրկված անձի ընտանիք, իրենց հասանելիք սոցիալական աջակցությունը ստանալու գործընթացը կազմակերպելու հարցում։

Պաշտպանի աշխատակազմում բարձրացված հարցի առնչությամբ իրականացվել են ուսումնասիրություններ։

Քննարկումների և անհրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ դիմումատուն 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, անհետ կորածների, ինչպես նաև գերեվարվածների ընտանիքներին Կառավարության որոշմամբ հաստատված սոցիալական աջակցության միջոցառման շահառու է, մինչդեռ տարիներ շարունակ չի ստացել այն։

Պաշտպանի արագ արձագանքման և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցության արդյունքում ընտանիքին տրամադրվել է շուրջ 3 տարվա չվճարված դրամական օգնությունը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ

Ձեզ գուցե հետաքրքրի