copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 10:34 11-11-2023

Մակրոնը հնարավոր է համարում Ուկրաինայի հարցով ապագա բանակցություններին ՌԴ-ի մասնակցությունը 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հնարավոր է համարել Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար ապագա բանակցությունները, որին կմասնակցի Ռուսաստանի Դաշնությունը։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին նա ասել է BBC-ին տված հարցազրույցում։

Մակրոնի խոսքով, կարող է գալ «արդար և լավ բանակցությունների և Ռուսաստանի հետ (բանակցությունների) սեղան վերադառնալու և լուծում գտնելու ժամանակը»։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ այդ մասին որոշումն ամբողջությամբ կախված է Կիևից, քանի դեռ չի հասել բանակցությունների պահը։

Մակրոնը նաև նշել է, որ բոլոր պետությունները պարտավոր են շարունակել աջակցել Ուկրաինային։

Նա հավելել է, որ դեկտեմբերը շատ կարևոր կլինի ուկրաինական հակահարձակման համար։

Ամենից շատ դիտված