Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:33 09-11-2023

Մամ, հոգնած եմ, առավոտ կզանգեմ․ մինչև այսօր զանգին եմ սպասում․ զոհված զինծառայողի մայր

«Որդիս 2020 թվականի նոյեմբերի 9-ին փաստաթղթի ստորագրելուց 2 ժամ հետո է զոհվել, ոտքերի գլխավոր երակներն էին վնասվել, ոտքն է կոտրված եղել»,- այսօր Оragir.News-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված 19-ամյա Գառնիկ Ղանդիլյանի մայրը՝ Հռիփսիմե Ղանդիլյանը։

Գառնիկը Շիրակի մարզի Գյումրի քաղաքից էր, պատերազմի ժամանակ աչքի է ընկել արիությամբ։ Հերոսածին մայրը մեզ հետ զրույցում հիշեց որդու հետ վերջին խոսակցությունը։

«Դեպքից 1 օր առաջ ոչ ոք չի համարձակվել մեքենան վարի, որպեսզի գնա, տղերքին սնունդ բերի: Գառնիկս առանց մի վայրկյան մտածելու «Ուրալը» վերցրել է, վիրավոր զինվորներին նստեցրել և շարժվել է… Ասել են՝ Գռնո, չգնա՛ս, շատ վտանգավոր է, բայց ոչ ոքի չի լսել՝ ասելով՝ բա էստեղ ո՞րն է իմ առաքելությունը, ես տղերքին էսպես չեմ թողնի: Տղաներին հասցրել է հոսպիտալ, այնուհետև սնունդը վերցրել ու հետ է եկել: Ասում են՝ Գռնոյին տեսանք, ուրախություններիս չափ ու սահման չկար: Ինձնից թաքցրել էր, ասում էր, որ ինքը ապահով վայրում է: Զանգեց ասաց, որ հոգնած է. ես ոնց գլխի չէի ընկնում, որ էդքան երկար ճանապարհ է անցել, որ տղերքին հաց հասցնի։ Ամսի 9-ի իրիկունն էր, զանգեց. տրամադրություն չուներ, ասացի՝ ի՞նչ է եղել, ցավդ տանեմ, ո՞վ է քեզ նեղացրել, ինչի՞ ես անտրամադիր: Ասաց՝ մամ, բան չի եղել, ուղղակի հոգնած եմ, քնեմ, հետո կզանգեմ: Քիչ հետո նորից զանգեց, ասաց՝ մամ, մի երգ ասեմ, կդնե՞ս լսեմ: Ասացի՝ ցավդ տանեմ, ասա, բայց դու էդքան ժամանակ ունե՞ս: Մեսչյանի «Ո՞ւր էիր Աստված» երգն ուզեց…Վերջին խոսելն էր, երգը լսեց, ասաց՝ լավ դե, մամ, գնամ քնեմ, հոգնած եմ, առավոտ կզանգեմ, և մինչև այսօր ես իր զանգին եմ սպասում»,- Oragir.News -ի հետ զրույցում պատմեց զոհված զինծառայողի մայրը։

Գառնիկ Ղանդիլյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և պատվոգրով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել