copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:40 09-11-2023

ՀԲ-ն հայտնել է ՀՀ ԱՍՀ նախարարության հետ մարդկային կապիտալի զարգացման ծրագրեր իրականացնելու պատրաստակամություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանy նոյեմբերի 9-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը, որը գլխավորել է կազմակերպության մարդկային կապիտալի զարգացման գծով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Միխալ Ռուտկովսկին։ Պատվիրակության կազմում է եղել ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության շարունակականությանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել նաև Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի (ՍՊՎԾ II) շրջանակում իրականացված ծրագրերի ընթացքին ու արդյունքներին։

«Նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայումս իրականացվող աշխատանքները՝ այս համատեքստում առանցքային համարելով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված միջոցառումները։ Նախարարը շեշտել է, որ տեղահանված հայրենակիցների առաջնային կարիքների բավարարման նպատակով՝ Կառավարությունը շարունակում է իրականացնել համապատասխան միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան մեղմել առկա ֆինանսական խնդիրները։ Այս համատեքստում դիտարկվել է նաև տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման և զբաղվածության ապահովմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Անդրադառնալով ՀԲ-ի հետ համագործակցությանը՝ Նարեկ Մկրտչյանն արդյունավետ է որակել համատեղ իրականացված աշխատանքները։ Նախարարն ընդգծել է, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ՝ Միասնական սոցիալական ծառայության 34 տարածքային կենտրոններից 31-ի շինվերանորոգման աշխատանքներն ավարտված են, ինչը հնարավորություն է ընձեռել քաղաքացիներին մատուցվող անհրաժեշտ ծառայությունները դարձնել ավելի համակարգված ու օպերատիվ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Միխալ Ռուտկովսկին ևս դրական է գնահատել նախարարության հետ համագործակցությունը, նշել, որ տպավորված է իրականացված աշխատանքով, և վստահություն հայտնել, որ ՄՍԾ նոր ու տեխնիկապես հագեցած տարածքային կենտրոնները կշարունակեն տրամադրել առավել որակյալ սոցիալական ծառայություններ։

Նշվում է, որ հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված հարցերը հընթացս տեղափոխել գործնական փուլ։ ՀԲ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել քննարկել և իրականացնել համատեղ ծրագրեր՝ մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը