copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:37 09-11-2023

ՀՀ արտաքին հետախուզության ծառայության աշխատակիցները բացի աշխատավարձից նաև հավելումներ կստանան

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 9-ի նիստում որոշեց ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված ծառայողներին տրվող հավելումներ սահմանել:

Բացի այդ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության համար կսահմանվի բացառություն՝ ինչը վերջինիս թույլ կտա յուրաքանչյուր տարվա ՀՀ պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի ընդհանուր գումարի մեջ գերազանցել հավելումների համար սահմանված 10%-ի շեմը։

Հավելումները լրացուցիչ նախատեսել յուրաքանչյուր տարվա ՀՀ պետական բյուջեով Արտաքին հետախուզության ծառայության համար նախատեսված աշխատավարձի ֆոնդի շրջանակներում: Հավելումների վճարումներն իրականացվելու են Արտաքին հետախուզության ծառայության ծառայողների աշխատավարձի վճարման հետ միաժամանակ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Ծառայության առջև դրված խնդիրների արդյունավետ իրականացման անհրաժեշտությամբ և առկա մարտահրավերներով պայմանավորված գերծանրաբեռնված աշխատանքը, բարձր պատասխանատվության անհրաժեշտությունը, աշխատանքի գերլարված բնույթը, դրա ռիսկայնությունը և այլ հանգամանքներ Ծառայությունում աշխատանքը դարձնում են պակաս գրավիչ և այդպիսի հանգամանքների առկայության դեպքում անհարժեշտ է Ծառայության աշխատակիցների համար սահմանել աշխատանքին, դրա ռիսկայնությանն ու սահմանափակումների համարժեք վարձատրություն՝ Ծառայությունը իրապես որակյալ կադրերով համալրելու հնարավորություն ունենալու համար։

Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում կառաջանա լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն։ ՀՀ 2024-ի բյուջեի հայտով կնախատեսվի հավելումների ներդրման համար անհրաժեշտ գումարը՝ Ծառայությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը