Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ Արտաքին 2 տարի առաջ - 10:10 09-11-2023

Թուրքիան դիտարկում է Միջազգային քրեական դատարանում Իսրայելի դեմ հայց ներկայացնելու հնարավորությունը. Yeni Şafak

Թուրքական իշխանամետ Yeni Şafak պարբերականը գրում է.

Թուրքիան դիտարկում է Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ) դիմելու հնարավորությունը՝ նպատակ ունենալով Իսրայելին ռազմական հանցագործ հայտարարելու դատավարություն նախաձեռնել՝ վերջինիս կողմից Գազայի հատվածում իրականացված հանցագործությունների համար։ Համապատասխան աշխատանքները ներկայումս իրականացվում են Հաագայի դատարանի կառույցների միջոցով։

Պարբերականի տվյալներով՝ Միջազգային քրեական դատարան դիմելու հարցը քննարկվել է նոյեմբերի 7-ին իշխող Արդարություն և զարգացում կուսակցության գործադիր կոմիտեի նիստում, որը վարել է անձամբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նիստի ընթացքում քննարկվել են պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանն ուղղված Թուրքիայի նախաձեռնությունները, որոնք Անկարան կներկայացնի նոյեմբերի 12-ին Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում կայանալիք Իսլամական համագործակցություն կազմակերպության գագաթաժողովի ընթացքում։

Էրդողանը նիստի ընթացքում հայտարարել է, որ եթե ԻՀԿ-ի գագաթաժողովի ժամանակ ձեռք չբերվի սպասված արդյունքը, ապա պետք է ավելի մասշտաբային հանդիպում կազմակերպել և սկսել նոր դիվանագիտական գրոհ՝ Գազայում կարգավորման հասնելու համար։

Թուրքիայի նախագահը դեռևս հոկտեմբերի 28-ին Ստամբուլում Պաղեստինի աջակցելու նպատակով կայացած հանդիպման ժամանակ էր հայտարարել, որ իր երկիրը տադիր է Իսրայելին ռազմական հանցագործ ճանաչել։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել