copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 08:37 06-11-2023

Թուրքիայում պաղեստինամետ ցուցարարները փորձել են ներխուժել ամերիկյան Ինջիրլիք բազա

Թուրքիայի անվտանգության ուժերը ջրցան մեքենաներ են կիրառել Ադանա նահանգում պաղեստինամետ ցուցարարների դեմ, երբ նրանք փորձել են մոտենալ Ինջիրլիք բազային, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է ականատեսը։

«Հանրահավաքը խաղաղ էր անցնում, այն վերջին փուլն էր «Անկախություն Պաղեստինի համար» ավտոշարասյան երթուղու, որը մեկնարկել էր հինգշաբթի Ստամբուլից։ Երթը կազմակերպել էր Թուրքիայի Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության և մարդասիրական օգնության հիմնադրամը։

Հանրահավաքի ավարտից հետո կազմակերպիչները կոչ արեցին բոլորին ցրվել, սակայն ոմանք որոշեցին շարժվել դեպի Ինջիրլիք բազա։ Նրանց դեմ կիրառվեցին ջրցան մեքենաներ»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նախօրեին Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Իսրայելից հետ է կանչում իր դեսպանին Գազայի հատվածում այս երկրի գործողության հետ կապված խորհրդակցությունների համար։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը