copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:24 03-11-2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ներքին Խնձորեսկ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Ներքին Խնձորեսկ գյուղ։

Նախագահին դիմավորել են Սյունիքի մարզպետը Ռոբերտ Ղուկասյանը, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը և Հայաստան համահայկական հիմնադրամի փոխնախագահ Արարատ Խլղաթյանը։

Արարատ Խլղաթյանը նախագահ Խաչատուրյանին է ներկայացրել հիմնադրամի ծրագրերով գյուղում կառուցվող տիպային տները, որոնք կտրվեն բնակարանային խնդիր ունեցող ընտանիքներին։

Այնուհետև Հանրապետության նախագահը շրջել է գյուղում, այցելել գյուղի մանկապարտեզ։

Անմիջական մթնոլորտում նախագահը զրուցել է Ներքին խնձորեսկցիների հետ, պատասխանել նրանց հարցերին և տեղեկացել գյուղ հասնող ճանապարհի և այլ խնդիրների վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի