copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:10 02-11-2023

ԵՄ-ում գազի պաշարները հասել են առավելագույնին

Եվրոպական ստորգետնյա գազապահեստարաններից հոկտեմբերին գազ վերցվել է նվազագույն չափով 2011 թվականից ի վեր, իսկ գազի մղումը 43 տոկոսով ավելի ցածր է, քան 2022թ., վկայում են Gas Infrastructure Europe-ի տվյալները։

Սակայն ԵՄ-ում գազի պաշարների կուտակումը հոկտեմբերին հասել է պատմական առավելագույնի եւ գերազանցել 99 տոկոսը։ ՀԲԳ-ի մուտքը տերմինալներից Եվրոպայի գազատրանսպորտային համակարգում անցած ամսվա վերջին հաղթահարել է նվազման միտումը եւ ավելացել 11,4 տոկոսով սեպտեմբերին։ «Գազպրոմը» Եվրոպային գազ տալիս է Ուկրաինայով տարանցմամբ՝ օրական 39,7 մլն խորանարդ մետր ծավալով, «Սուջա» գազաչափիչ կայանով։

Եվրոպայի ստորգետնյա պահեստարանները հոկտեմբերին լցվել են 5 մլրդ խորանարդ մետրով, ինչը 43 տոկոսով ավելի քիչ է անցած տարվա ցուցանիշներից։ Պահեստարաններից գազը վերցվում է 865 մլն խորանարդ մետր ծավալով՝ 54 տոկոսով ավելի քիչ 2022թ. համեմատ։ Այդ ցուցանիշը ամսվա համար նվազագույնն է եղել 2011 թվականից ի վեր։

Հոկտեմբերի 31-ի դրությամբ Եվրոպայի պահեստարաններում գազի պաշարներն ավելացել են 99,32 տոկոսով՝ 9,2 տոկոսային կետով ավելի բարձր, քան վերջին հինգ տարիներին։ Այժմ դրանցում գտնվում է 109,43 մլրդ խորանարդ մետր գազ, ինչը պատմական առավելագույնն է։

Եղանակը ընթացիկ շաբաթվա ընթացքում Կենտրոնական եւ Արեւմտյան Եվրոպայում նույնքան տաք է, որքան նախորդ յոթնօրյակի ընթացքում։ Քամու գեներացիայի բաժինը ԵՄ-ում էլեկտրաէներգիայի արտադրման գործում հոկտեմբերին ավելացել է՝ հասնելով 20 տոկոսի։

Գազի գինը Եվրոպայում հոկտեմբերի արդյունքներով ավելացել է 13 տոկոսով։ Եթե սեպտեմբերի 29-ին գազի ֆյուչերսներն արժեին մոտ 465 դոլար հազար խորանարդ մետրի համար, ապա հոկտեմբերի 31-ին աճուրդները փակվել են 524 դոլարի մակարդակով։ Միջին գինը հոկտեմբերի համար ավելացել է 23 տոկոսով՝ հազար խորանարդ մետրը 513 դոլար։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել