Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 08:38 30-10-2023

Նաթանյահուն ներողություն է խնդրել Իսրայելի անվտանգության ծառայություններից

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն իր «X» սոցիալական կայքում կատարած գրառման մեջ խոստովանել է, որ ինքը սխալվել է, երբ կիրակի օրը նույն սոցիալական ցանցում Իսրայելի անվտանգության ծառայություններին մեղադրել էր, որ «ոչ մի պարագայում և ոչ մի փուլում վարչապետին չի նախազգուշացվել ՀԱՄԱՍ-ի կողմից ռազմական մտադրությունների մասին»: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես սխալվեցի, այն, ինչ ասացի ասուլիսից հետո, չպետք է ասվեր, և ես ներողություն եմ խնդրում դրա համար։

Ես լիովին աջակցում եմ բոլոր իրավապահ մարմինների ղեկավարներին։ Ես աջակցում եմ շտաբի պետին և Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարներին ու զինվորներին, ովքեր ճակատում են և կռվում են։ Միասին մենք կհաղթենք»,- գրել է Նեթանյահուն X-ում։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետի սոցցանցի էջից անհետացել էր մի հրապարակում, որը կտրականապես հերքում էր այն պնդումները, թե նա նախազգուշացումներ է ստացել Գազայի հատվածից ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից մոտալուտ հարձակման մասին։

Այս հաղորդագրությունը հրապարակվել է կիրակի երեկոյան՝ նախորդ երեկոյան Թել Ավիվում կայացած մամուլի ասուլիսից հետո, սակայն հոկտեմբերի 29-ի առավոտյան անհետացել է։
Ինչպես նշում է The Times of Israel-ը, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ կաբինետի ղեկավարն այս հայտարարությունների համար քննադատության է ենթարկվել ռազմական կաբինետի մի շարք անդամների և ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդի կողմից։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել