Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:24 27-10-2023

Խորը կսկիծով տեղեկացա Լի Քեցյանի մահվան մասին. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական Խորհրդի վարչապետ Լի Ցյանին՝ Չինաստանի 7-րդ վարչապետ Լի Քեցյանի մահվան կապակցությամբ:

«Ձերդ Գերազանցություն, խորը կսկիծով տեղեկացա Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական Խորհրդի 7-րդ վարչապետ Լի Քեցյանի մահվան մասին։

Պարոն Լի Քեցյանի օրոք Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն ու չին ժողովուրդն ականատես են եղել աննախադեպ տնտեսական վերելքների և ձեռքբերումների։ Վստահ եմ, որ նրա բարի անունն ու հիշատակը վառ կմնան բոլորի սրտերում։

Հայ ժողովրդի և ՀՀ կառավարության անունից մեր խորին ցավակցություններն ու զորակցություն ենք հղում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ տոկունություն և ոգու ամրություն մաղթելով պարոն Լի Քեցյանի ընտանիքին և մերձավորներին», - ասվում է հեռագրում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել