Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:40 24-10-2023

Նյութական ոչինչ հարկավոր չէ․ միակ նպատակս՝ ամուսնուս քաղաքացիական զոհի կարգավիճակ տալն է․ արցախցի

«Կյանքիս լուսավոր էջերը սկսվել են, երբ դպրոցն ավարտելուց հետո՝ վերադարձել եմ հայրենի Մարտակերտ, հանդիպել ապագա ամուսնուս, միասին վայելել համատեղ կյանքի 15 տարիները»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ռուզաննա Ավթանդիլյանը։
Ամուսինը՝ Մուրադ Բախշիյանը, որպես կամավոր, մասնակցել է արցախյան քառօրյա և 44- օրյա պատերազմներին։ 44-օրյա պատերազմից օրեր անց՝ զոհվել է ականի պայթյունից։

«Ցավոք, Արցախի իշխանություններն առ այսօր որևէ կարգավիճակ ամուսնուս չեն տվել, չնայած ունենք որոշում: 2021 թվականի որոշման համաձայն, Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիներին պետք է քաղաքացիական զոհի կարգավիճակ տան»։

Արցախցի կինն ասում է՝ սեպտեմբեր 19-ին պատերազմն անսպասելի սկսեց․

«Մենք մտածում էինք, որ ռուս խաղաղապահների ներկայությունը կապահովի մեր անվտանգ կեցությունը ․․․ Մարտակերտը շրջափակման մեջ էր, սկսվեց քաոսային իրավիճակ, երբ պարզվեց, որ պիտի լքենք Մարտակերտը։ Շնորհիվ Մարտակերտի վարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանի, կարողացանք կազմակերպված դուրս գալ՝ նույնիսկ մեզ հետ տանելով տղաների դիակները․․․

Հակարիի ճանապարհը հաղթահարելը շատ դժվար էր և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես․․․
Անորոշության մեջ չգիտեինք, թե ուր ենք գնում․․․

Մեզ դիմավորեցին սրտացավ մարդիկ, ապահովեցին տանիքով․․․

Փորձում ենք նոր կյանք սկսել՝ նոր էջից․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ