Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:54 23-10-2023

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ԱԳՆ ներկայացուցչի հետ կարևորել է հնդկական կողմի բարձրաստիճան այցերը Հայաստան

Հոկտեմբերի 23-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳՆ Եվրասիայի վարչության պետ Չարանջիտ Սինգհի (Charanjeet Singh) հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան (Nilakshi Saha Sinha), տեղեկանում ենք դեսպանության մամուլի ծառայությունից։

Քննարկվել են երկկողմ օրակարգային, այդ թվում՝ առաջիկա փոխադարձ այցերի կազմակերպման հարցեր՝ կարևորելով նաև հնդկական կողմի բարձրաստիճան այցերի նշանակությունը Հայաստան։

Ընդգծվել է Արցախից բռնի տեղահանված հայերի կարիքներն ապահովելու հասցեագրման անհրաժեշտությունը։

Մտքեր են փոխանակվել առկա և հնարավոր այլ ձևաչափերով բազմակողմ համագործակցության ծավալման շուրջ:

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվ գործունեություն ծավալել երկկողմ բարեկամական կապերի ընդլայնման և փոխշահավետ համագործակցության զարգացման ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով