copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:31 22-10-2023

Փորձ է արվում երկրում համատարած դարձնել վախի մթնոլորտը․ Քրիստինե Վարդանյան

ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․

Գրառումը՝ ստորև․

«Փորձ է արվում երկրում համատարած դարձնել վախի մթնոլորտը։ Որպեսզի պատկերացնեք առկա բռնաճնշումների մասշտաբները։

Սեպտեմբերի 22-ին հարցում եմ ուղարկել Ներքին գործերի նախարարություն, որպեսզի պատկերացում ունենանք բռնաճնշումների մասշտաբների և մարդկանց ստացած վնասվածքների մասին։

Անցած շաբաթվա ընթացքում որպես հարցման պատասխան ստացել եմ հետևյալ պատկերը։

«2023 թ․ սեպտեմբերի 20-ից սկսած Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալման են ենթարկվել հավաքի 529 մասնակից։ Մարմնական վնասվածքներ արձանագրվել են 6 անձի մոտ, որոնցից 3-ը մարմնական վնասվածքով դիմել են հիվանդանոց, 2 անձ ներկայացրել են հաղորդումներ, իսկ 1 անձի մոտ արձանագրվել է ձեռնաշղթայի կիրառման հետևանքով առաջացած մարմնական վնասվածք»

Հ․ Ցույցերի հետևանքով այս պահի դրությամբ վեց տասնյակից ավելի անձանց ներկայացված ենմեղադրանքներ, որոնցից 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, 37-ը կալանավորված են 20 օրից մինչև 2 ամիս ժամանակով, որոնցից 17-ի հետ տեսակցությունները արգելվել են:

Ավելի վաղ ապօրինի կալանավորվել են քաղաքական, հասարակական գործիչներ, որոնց նկատմամբ ապօրինի կալանքի ժամկետներն անընդհատ երկարաձգվում են:

Բոլոր մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղված են նվիրյալ փաստաբանները և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները»:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում