copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:55 22-10-2023

ՀՀ իշխանության ներկայացուցիչները համարձակություն ունե՞ն մեղադրել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին․ Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փաստ 1) Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ին հայտնի եռակողմ (կապիտուլյացիոն) փաստաթղթի ստորագրման պատճառաբանություն էր նշում, թե իբր նա այդպիսով փրկել է 30.000 զինվորի։

Փաստ 2) Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Ավելին՝ իշխանության ներկայացուցիչները հայտարարեցին, թե Արցախը միշտ է եղել Ադրբեջանինը։

Փաստ 3) Ինը ամիս 100 հազարից ավելի մարդու սովի ու հիվանդության մատնած Ադրբեջանը 2023-ի սեպտեմբերի 19-ին լայնածավալ ռազմական ագրեսիայով սկսեց Արցախի ամբողջական գրավումը, որին զոհ պիտի դառնային այդ նույն 100 հազարից ավելի մարդիկ, իսկ այդ ընթացքում նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ՀՀ իշխանությունը չի խառնվելու, այլ կողքից հետևելու է իրադարձություններին։

Ու հիմա ՀՀ իշխանության ներկայացուցիչները համարձակություն ունեն մեղադրե՞լ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին։

Նիկոլ Փաշինյանը կարող է ինքնասպան լիներ՝ ավելի ճի՞շտ էր»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել