copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 23:20 19-10-2023

Թուրքիան ևս 2 տարով պաշտոնապես երկարաձգեց Իրաք և Սիրիա զորքեր ուղարկելու ժամկետը

Թուրքիայի մեջլիսի որոշումը՝ Իրաք և Սիրիա զինվորներ ուղարկելու թույլտվության ժամկետը ևս 2 տարով երկարաձգելու մասին, հրապարակվել է Թուրքիայի պաշտոնական տեղեկագրում (Resmi gazete)։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի խորհրդարանում ընդունվել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրած հուշագիրը, որտեղ նշվում է, որ Իրաք և Սիրիա զորք ուղարկելու ժամկետը երկարաձգվում է ևս 2 տարով։

Ըստ հուշագրի՝ Թուրքիայի հարավային, ցամաքային սահմաններում ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկերն ու սպառնալիքները շարունակում են աճել։ Նշվում է, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս հարևան Իրաքի տարածքային ամբողջականությանը, ազգային միասնությանը և կայունության պահպանմանը։

Հուշագրում նշված է, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման տարրերի՝ Իրաքում շարունակական գոյությունը, էթնիկ հիմքերով անջատողականության նախաձեռնությունները ուղիղ սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության, կայունության և Թուրքիայի անվտանգության համար։

Իսկ Սիրայի Թուրքիայի հետ հարող տարածքներում PKK-ի սիրիական թևը համարվող «Սիրիայի Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD), «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» (YPG) և մասնավորապես ԻՊ-ը շարունակում են գոյություն ունենալ և շարունակում են գործողությունները Թուրքիայի ազգային անվտանգության և բնակչության դեմ։

Բացի այդ ընդգծվում է, որ վերոնշյալ հուշագիրը կենսական նշանակություն ունի Թուրքիայի ազգային անվտանգության համար։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում