copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:39 19-10-2023

Հայաստանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությունն աննախադեպ է լինելու. Կարեն Գիլոյան

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը կարծում է, որ Հայաստանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությունն աննախադեպ է լինելու մարզաձևի պատմության ընթացքում:

«Այն, որ Հայաստանում միջազգային առաջնություններ անցկացնելը կենսական անհրաժեշտություն է, աներկբա է: Դրանով մենք հանրահռչակում ենք մեր երկիրը, ցույց ենք տալիս, որ մենք կարող ենք անցկացնել ամենաբարձր կարգի մրցումներ: Բացի այդ, մեր մարզիկներին հնարավորություն ենք տալիս սեփական հարկի տակ ելույթ ունենալ և երկրպագուներին էլ համաշխարհային մեծ սպորտին առնչվելու հնարավորություն ենք տալիս»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:

Գիլոյանն ընդգծեց` սամբոյի աշխարհի առաջնության հյուրընկալությունը նախորդիվ կայացած՝ դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունն անթերի կազմակերպելու և անցկացնելու շնորհիվ է:

«Կարծում եմ, որ սամբոյի աշխարհի առաջնությունն աննախադեպ է լինելու: Մենք փորձելու ենք անել այնպես, որ երբևէ կայացած ամենամեծամասշտաբ առաջնությունը լինի: Փորձելու ենք հրավիրյալ երկրների քանակը անցկացնել 100-ից: Մենք քննարկումների մեջ ենք միջազգային և Հայաստանի ֆեդերացիաների հետ: Ունենք նաև միջկառավարական հանձնաժողով, որը պարբերաբար քննարկում է անցկացնում առաջնության շուրջ: Վստահ եմ, որ մենք պարզ ճակատով անցկացնելու ենք այս առաջնությունը»,-ասաց Գիլոյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով` գալիք տարի այլ միջազգային մրցաշարեր էլ կլինեն Հայաստանում, սակայն դեռևս վաղ է փակագծերը բացել:

Սամբոյի մեծահասակների աշխարհի 2023 թվականի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 10-12-ը՝ Երևանում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում