copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:34 19-10-2023

Էդ գինին պետք ա չխմի պաշտոնյան ու չօգտագործի. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը քննարկում է հանրային ծառայողների կողմից ստացած ու պետության սեփականությունը դարձող նվերների տնօրինման իրավահարաբերությունները: Ըստ Արդարադատության նախարարի՝ գործող օրենքով հանրային ծառայողն իր պաշտոնեական պարտականությունների հետ կապված նվեր ստանալու իրավունք չունի ու նրան տրված ցանկացած նվեր ոչ թույլատրելի է, բացառություն են կազմում միայն պաշտոնական այցերի, միջոցառումների ժամանակ տրվող ու արարողակարգային նվերները: Ընդ որում, այդ ժամանակ տրվող նվերները նույնպես դառնում են պետության սեփականությունը, եթե դրանց արժեքը 60 հազար դրամից ավել է: Պաշտոնյան նշեց, որ ներկայիս օրենսդրությունը չի կարգավորում նվերների հետագա տնօրինման հետ կապված հարաբերությունները, ուստի նախագծով կարգավորվում են բոլոր հարցերը:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նկատեց. «Քաղաքականությունը հասկանալով ու կիսելով հանդերձ, հատկապես արարողակարգային նվերների պարագայում, պաշտոնյաների հանդիպման ժամանակ, ինչ-որ բան փոխանցվում է, դա կարող է լինել գիրք, կոնյակ, գինի։ Օրինակ մյուս կողմը կարող է գինի նվիրել, որը ասենք՝ 120 եվրո արժողությամբ լինի։ էդ գնահատման պահը, բան, տեխնիկական խնդիրներ կարող են առաջանալ ու ստիպված լինենք շարունակաբար թղթաբանությամբ զբաղվել»:

«Էդ գինին պետք ա չխմի պաշտոնյան ու չօգտագործի: Գինին պետք ա տան պետական գույքի կառավարմանը»,- Կառավարության նիստի ժամանակ, ի պատասխան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նկատառմանը, ասաց վարչապետ Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել