copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 09:02 19-10-2023

Ինչո՞ւ իշխանությունը շահագրգռված չէ ունենալ ավելի գրագետ և պատրաստված հասարակություն․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում իշխանական ու մերձիշխանական քարոզիչները իրենց տեղեկատվական հարթակներում, այդ թվում՝ Տելեգրամ-ալիքներում, կազմակերպված արշավ են սկսել «Ողջ մնալու արվեստը» կենտրոնի ու նման այլ նախաձեռնությունների դեմ: Ավելին, հենվելով այն գործոնի վրա, որ մեր հանրության մի որոշակի հատվածը հակված է հավատ ընծայել ցանկացած ծայրահեղականացված անհեթեթության, նույնիսկ փորձում են համեմատության եզրեր կառուցել «վագներականության» հետ:

Իրականում կոնկրետ ՈՄԱ-ի ու նման այլ կառույցների նպատակներն ամենևին կապ չունեն ոչ միայն վերը նշված կառույցի հետ, այլ խնդիր են դրել առաջին հերթին ազգաբնակչությանը ինքնապաշտպանության առնվազն տարրական գիտելիքներ և ունակություններ փոխանցելը: Դրա համար այդ կառույցների կողմից պարբերաբար իրականացվում են դասընթացներ, ինչպես նաև մի շարք նախագծեր` ուղղված երկրի պաշտպանունակության ամրապնդմանը:

Զուգահեռ իրականացվում են ծրագրեր, որոնք միտված են, այսպես կոչված, «երկրորդ գիծն» ամրապնդելուն: Օրինակ՝ արդեն բավական հայտնի դարձած «Գմբեթ» ծրագրերը նպատակ ունեն կառուցել նվազագույնը 500 կրակակետ ամենաբարդ և վտանգավոր ուղղություններով, իսկ առավելագույնը՝ մինչև 4700 կրակակետ Հայաստանի ողջ տարածքում, սահմանի ողջ երկայնքով, բնակավայրերի շուրջ, ճանապարհների հանգուցային կետերում:

Թվում է՝ այս պայմաններում, երբ իրենց գործողությունների պատճառով ծանր հարված է հասցվել բանակին, վտանգված է երկրի անվտանգային ողջ համակարգը, իշխանությունները պետք է նույնիսկ շնորհակալ լինեին այսպիսի նախաձեռնությունների հեղինակներից: Այնինչ, նրանք հակառակն են անում: Եվ նման նախաձեռնությունների դեմ իշխանական այսպիսի կազմակերպված արշավն, ըստ էության, ցույց է տալիս, որ այս իշխանությունները շահագրգռված չեն ունենալ պաշտպանունակության առումով ավելի գրագետ ու պատրաստված հասարակություն, ինչպես նաև առավել ապահով սահմաններ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին