copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:59 17-10-2023

Մխչյան գյուղում հայրը փորձել է իր վրա վերցնել որդու կատարած վրաերթը․ shamshyan.com

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 19:10-ի սահմաններում Մխչյան գյուղի Արտաշատի խճուղի 17 տան դիմաց Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկվում Ռուդիկ Գ.-ն, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվում է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ոստիկաններին ու քննիչներին է ներկայանում Մխչյան գյուղի բնակիչ 70-ամյա Սերգեյ Գ.-ն, ով հայտնում է, որ վրաերթը ինքն է կատարել՝ իր կողմից վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով:

Մինչ Սերգեյ Գ.-ն կմտածեր, որ ոստիկաններն ու քննիչները, ժողովրդի լեզվով ասած, «իր կուտը կերել են», ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ժամերի ընթացքում պարզում են, որ իրականում վրաերթը կատարել է Սերգեյ Գ.-ի որդին՝ Մխչյան գյուղի բնակիչ 42-ամյա Դավիթը, ով վրաերթը կատարելուց հետո լքել է դեպքի վայրը:

Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը