copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:42 16-10-2023

Պատգամավոր Լիլիթ Գալստյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Սամվել Բաբայանի դեմ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է․

«Հակարիի կամրջից գրեթե ուղիղ Հ1-ի տաղավարում հայտնված Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հայտարարությունների հիման վրա Քր․ Օրենսգրքի երկու հոդվածով, ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել։

Սամվել Բաբայանը` մի շարք լրատվամիջոցներով նույնպես, առիթը բաց չի թողնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հասցեին մեղադրանքներ հնչեցնելու հարցում, զուգահեռաբար ինքն իրեն առաջադրելով որպես Հայաստանում բռնի տեղահանված Արցախահայերի առաջնորդ։

Զուգահեռներն ու պատճառահետևանքային կապերն ավելի քան խոսուն են և ակնհայտ․ միջազգային հարթակներում Ադրբեջանի մաս ճանաչելն ու Արցախի Հանրապետության նկատմամբ իրագործված տիեզերական դավաճանությունը վերջին յոթ-ութ օրերի մեջ տեղավորելը, մեղմ ասած, անբարոյական է։

Ինչևէ, ես՝ աներևակայելիորեն ոգևորված ՀՀ Գլխավոր դատախազության օպերատիվ գործունեությունից, հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացնում՝ երկու դրվագով։

1. Ո՞ւմ անունից, ի՞նչ մանդատով, լիազորություններով և ի՞նչ բովանդակությամբ է Սամվել Բաբայանը բանակցել Բաքվի հետ։ Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

2. Քրեական գործ հարուցել և վարույթ իրականացնել Նիկոլ Փաշինյանի և այն պաշտոնատար անձանց նկատմամբ, ովքեր ձախողել են Սահմանադրությամբ և Անկախության Հռչակագրով իրենց վերապահված պարտականություններն ու հանձնառությունները, շեղվել են վերոհիշյալ փաստաթղթերում ամրագրված Հայոց պետականության հիմնարար սկզբունքներից և համազգային նպատակներից, տապալել են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:

ՀՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ՝ ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ
16.10.2023, Երևան»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից