copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:54 12-10-2023

Բաքուն դատապարտել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունները և հղում արել Նիկոլ Փաշինյանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի՝ Սենատում հնչեցրած հայտարարություններին։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։

Պաշտոնական Բաքուն ընդգծել է, որ «իրենք վճռականորեն դատապարտում և մերժում են Ադրբեջանին ուղղված անհիմն մեղադրանքները»։ Հայտարարության համաձայն Արցախից հայերի «պլանային վերաբնակեցման» մասին Կոլոննայի հայտարարությունները «հակասում են այս հարցում միջազգային հանրության և նույնիսկ Հայաստանի վարչապետի՝ սեպտեմբերի 21-ին հայտնած դիրքորոշմանը»։

Միևնույն ժամանակ Ադրբեջանի արտգործնախարարությունը քննադատել է Ֆրանսիային՝ «Հայաստանի կողմից ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերը չկատարելուն» ուղղված արձագանքի բացակայության համար և կոչ է արել դադարեցնել իր «կործանարար պահվածքն ու Ադրբեջանի դեմ ուղղված սպառնալիքները»։

Ինչպես նշված է հայտարարության մեջ, Ադրբեջանը «վճռականորեն դիմադրելու է իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած գործողություններին»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում