Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:23 12-10-2023

Բռնի տեղահանված արցախցիներին 62 մլն դրամանոց աջակցության նոր ծրագիր՝ ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախից բռնի տեղահանված հարյուր հազարից ավելի մեր հայրենակիցների մեծամասնությունը, ցավոք, այսօր դեռևս ունի նույնիսկ առաջին անհրաժեշտության պարագաների ու սննդի կարիք:

Ըստ այդմ, մեծապես կարևորվում է յուրաքանչյուր հայի, յուրաքանչյուր կազմակերպության աջակցությունը: Բարեբախտաբար, նման քաղաքացիներն ու կառույցները բավականին շատ են, որոնք անշահախնդրորեն կանգնած են բռնագաղթյալ արցախցիների կողքին: Օրերս էլ Արցախից բռնի տեղահանված անձանց, մասնավորաբար Մարտունի խոշորացված համայնքում բնակեցված ավելի քան հազար արցախցիներին աջակցելու նպատակով Հայկական Կարմիր խաչը երկու բեռնատարներով սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ հասցրեց նրանց։

Ծրագիրն իրականացնելու համար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից Հայկական Կարմիր խաչին է փոխանցվել 62 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, ինչպես տեղեկացնում է Հայկական Կարմիր խաչի ներկայացուցիչը, նախատեսվում է սննդի և հիգիենիկ պարագաների մեկական փաթեթ տրամադրել 1500 ընտանիքի՝ մոտ 6000 անձի: Հավելենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը արցախցիների առաջին իսկ խմբերի՝ Հայաստան հասնելուն պես Գորիսում ամենօրյա ռեժիմով նրանց կողքին է եղել:

Մասնավորաբար, ԶՊՄԿ-ն ամեն օր ավելի քան տասը հազար արցախցու ապահովել է սնունդով, դեղորաքյով, առաջին անհրաժեշտության պարագաներով, անհրաժեշտության դեպքում՝ ապահովել նաև ավտոբուսով: Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են եղել արցախցի երեխաները, որոնք ԶՊՄԿ-ի կողմից ստացել են խաղալիքներ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել