copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:19 11-10-2023

ԵՊՀ-ի և ԱՄՆ ճշմարտության և արդարության կենտրոնի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Երևանի պետական համալսարանի և ԱՄՆ ճշմարտության և արդարության կենտրոնի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ամրագրելու համար համագործակցությունը ԵՊՀ «միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական կրթական ծրագրի իրականացման, կայացման և հետագա զարգացման գործում։

Ինչպես տեղեկացրին ԵՊՀ-ից, ուսումնական այս տարվանից ներդրված մագիստրոսական ծրագրի նպատակն է ուսանողներին ծանոթացնել միջազգային իրավունքի սկզբունքներին ու հիմունքներին, տրամադրել խոր և համակողմանի գիտելիքներ միջազգային դատարանների և արբիտրաժային վարույթների վերաբերյալ, ներկայացնել միջազգային իրավական վեճերի կարգավորման տարբեր ատյանների դերը, փուլերը՝ բանակցություններից մինչև վերջնական վճռի ճանաչումը և կատարումը, գնահատել ներպետական իրավունքի դերը միջազգային իրավական վեճերի կարգավորման գործընթացում, ինչպես նաև զարգացնել գրավոր և բանավոր փաստարկումների հմտությունները:

Ըստ աղբյուրի՝ համագործակցության շրջանակում կենտրոնը, ի թիվս այլ հանձնառությունների, պատրաստ է ծրագրի զարգացմանը նպաստելու նպատակով ԵՊՀ-ին տրամադրել մասնագիտական աջակցություն, այդ թվում՝ ռազմավարական պլանավորման և միջազգայնացմանն ուղղված գործընթացների վերաբերյալ։

Նշվում է, որ ԵՊՀ-ի և ԱՄՆ ճշմարտության և արդարության կենտրոնի կողմից կիրագործվեն նաև բարձրագույն իրավաբանական կրթությանն առնչվող ակադեմիական տարբեր նախագծեր, կկատարվեն հետազոտական աշխատանքներ ու կիրականացվեն փոխանակման ծրագրեր։ Բացի դրանից՝ կենտրոնը պատրաստ է տրամադրել կրթաթոշակներ ԵՊՀ ուսանողներին՝ նպաստելով կրթության հասանելիությանը։

ԵՊՀ տեղեկացմամբ՝ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծել է, որ հուշագիրը կնպաստի ոչ միայն համալսարանում, այլև Հայաստանում բարձրագույն իրավաբանական կրթության զարգացմանն ու առաջընթացին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի