copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:50 11-10-2023

Արցախի խորհրդանիշ բուհը ամեն գնով պետք է պահպանվի

Օրեր առաջ Oragir.News-ն անդրադարձավ Արցախի պետական համալսարանի խնդրին, մասնավորապես՝ ԵՊՀ նախկին պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանն ընդգծեց ԱրՊՀ-ն պահպանելու անհրաժեշտությունը։ Ֆեյսբուքյան գրառումներ եղան այն մասին, որ տարբեր ոլորտների առաջնակարգ մասնագետներ պատրաստ են անվճար դասավանդել ԱրՊՀ-ում, եթե այն պահպանվի։ Նույնիսկ եղան հրապարակումներ, որ ԱրՊՀ-ն կգործի ԵՊՀ-ին կից։ ԱրՊՀ-ն իր պաշտոնական էջով հերքեց։

Տեղեկատվությունը փորձեցինք ճշտել ԱրՊՀ լրատվության բաժնի պետ Զարինե Սառաջյանից, ով ևս հաստատեց, որ այն չի համապատասխանում իրականությանը։

«Առայժմ այդպիսի որոշում չկա։ Այս պահին՝ հոկտեմբերի 11-ի դրությամբ, որոշում չկա նաև ԱրՊՀ-ն լուծարելու մասին։ Արցախի պետական համալսարանի ուսանողները դիմումներ են գրել ԵՊՀ ռեկտորին՝ իրենց համապատասխան կրթական ծրագրերով ուսումը ԵՊՀ-ում շարունակելու նպատակով։

Մեզ համար առաջնահերթը մեր ուսանողների կրթության շարունակականությունն ապահովելն է, անշուշտ։

Սակայն ի հայտ է եկել մի խնդիր ևս։ Այսօր ԱրՊՀ հարյուրավոր աշխատակիցներ, կորցնելով իրենց աշխատանքը, դարձել են գործազուրկ։

Ամեն ինչ կորցրած, տուն-տեղ, աշխատանք, մարդիկ ստիպված են վարձով ապրել բարձր բնակվարձերի պայմաններում, սա անասելի ցավոտ խնդիր է,- ասում է Զարինե Սառաջյանը։

ԱրՊՀ հարյուրավոր դասախոսների խնդրանքն ու պահանջը մեկն է պատկան մարմիններից. Մայր բուհը պետք է գործի նաև Երևանում, իսկ իրենք ուսանողների հետ պահպանեն Արցախի խորհրդանիշ համարվող բուհը, որն, անշուշտ, մեծ անելիքներ ունի դեռ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին