copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:22 10-10-2023

Երևանում հայտնաբերվել են կեղծ հատուկ կտրոնով «ֆռֆռացող», «գոլդ» համարանիշներով Mercedes-ն ու Toyota-ն. shamshyan.com

Հոկտեմբերի 7-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ, Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Կեղծիքդ կմնա կոկորդումդ» անունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանում Mercedes մակնիշի K 777 KK 77 և Toyota մակնիշի 500 UU 02 համարանիշի ավտոմեքենաների վարորդները ավտոմեքենաները վարում են իրենց մոտ ունենալով կեղծ հատուկ կտրոն (նարուշիրովկա):

ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները «գոլդ» համարանիշներով Mercedes-ը հայտնաբերում են Պարոնյան փողոցում և պարզվում է, որ վարորդի՝ Երևանի բնակիչ 33-ամյա Աղվան Ա.-ի մոտ առկա է 1 հատ X համարի կեղծ հատուկ կտրոն: Նույն գումարտակի նույն վաշտի այլ պարեկներ էլ Toyota մակնիշի ավտոմեքենան հայտնաբերում են Նալբանդյան փողոցում և վարորդի՝ Երևանի բնակիչ 32-ամյա Դավիթ Խ.-ի մոտ հայտնաբերվում է 1 հատ X համարի կեղծ հատուկ կտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ