copy image url
Միտք 2 տարի առաջ - 09:07 10-10-2023

Արսեն Թորոսյանը ակնկալում է՝ կբացահայտվի Արթուր Չախոյանի վրա հարձակումը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը անդրադարձել է ակտիվիստ Արթուր Չախոյանի նկատմամբ մահափորձի դեպքին․

«Սոցիալական մեդիայից տեղեկացա, որ այսօր հարձակում է տեղի ունեցել Արթուր Չախոյանի վրա, ով վերջին շրջանում զբաղվում է ակտիվ հասարակական գործունեությամբ։

Հարձակման մասնակիցներից մեկը կարծես թե տեղում վնասազերծվել է և հանձնվել ոստիկանությանը։

Իրավապահ ամբողջ համակարգից ակնկալում եմ, որ կբացահայտվի տեղի ունեցածի ողջ եղելությունը և բոլոր մեղավորները օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվեն։

Հասարակական ակտիվիզմը և ազատ խոսքը, ինչքան էլ՝ դրանք մեզ դուր գան կամ չգան, ժողովրդավարական և թափանցիկ կառավարման տարրերից են և պետք է պաշտպանված լինեն պետության կողմից»,-գրել է պատգամավորը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում