Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:16 08-10-2023

Երևանի քաղաքապետարանի կողմից նոր բարեկարգված մանկապարտեզի տարածքն արդեն քանդվում է․ Արթուր Չախոյան

Ակտիվիստ Արթուր Չախոյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով ցույց է տվել Երևանի քաղաքապետարանի ծրագրով նոր վերանորոգված հ․110 մանկապարտեզ։ Վերջինս նշում է, որ դեռ 2 ամիս առաջ էր բարձրաձյանել, որ աշխատանքները պատշաճ չեն կատարվում, պատերը ծուռ են, ինչին ի պատասխան նրան առաջարկել էին դեռ չավարտված աշխատանքների մասին կարծիք չհայտնել։

Չախոյանը նշում է,որ անցել է 2 ամիս, աշխատանքերը ավարտվել են, մանկապարտեզը հանձնվել է շահագործման, և իր տեսանյութում ցույց է տալիս այն նույն խնդիրները, որոնց մասին բարձրաձայնել էր ամիսներ առաջ։

«Քաղշին նորմերը չպահպանելով իրականացրել են շինարարական աշխատանքներ, շատ էժան նյութերով, որի հետևանքով մանկապարտեզն արդեն քանդվում է։ Սա Երևանի քաղաքապետարանի կողմից նոր բարեկարգված մանկապարտեզի տարածքն է․․․

Սա թալան է, պետական միջոցների վատնում, գողություն, որի համար պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է Չախոյանը՝ միաժամանակ ցույց տալով, թե ինչ հեշտությամբ է ձեռքավ քանդվում նոր բարեկարգված տարածքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել