copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:32 07-10-2023

Վերակենդացման բաժանմունքներում շարունակում է բուժում ստանալ արցախցի 5 երեխա

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 300 անձ բուժում է ստանում Հայաստանի Հանրապետության տարբեր բժշկական հաստատություններում։ Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Այս պահի դրությամբ Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններում բուժում է ստանում 300 անձ, նրանցից 112-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, 11-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր։ Վերակենդացման բաժանմունքում շարունակում է բուժում ստանալ 5 երեխա»,- տեղեկացրեց նա:

Բաղդասարյանը նշեց՝ առողջապահության նախարարության թեժ գծով՝ 8003 համարով, ստացվել է 910 զանգ, տրամադրվել են խորհրդատվություններ, ուղղորդումներ։

«Գործընթացի արդյունքում առաջնային առողջության կենտրոններում հասցեագրվել է ավելի քան 13 հազար 900 անձ, գրեթե 14 տոկոսն արդեն կցված է ամբուլատորիաներին կամ պոլիկլինիկաներին»,- եզրափակեց նա:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել