copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:13 07-10-2023

ՀՀ-ում բուժում է ստանում 302 տեղահանված արցախցի․ 113-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր

«Հումանիտար կենտրոն»-ի թեժ գծի հեռախոսահամարին ստացվել են բազմաթիվ զանգեր, որտեղ նշվում է, որ Արցախից բռնի տեղահանվածները կառավարության տրամադրած 100 հազարական դրամները դեռ չեն ստացել, այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Նախօրեին մենք ներկայացրեցինք, որ շուրջ 50 տոկոսի գումարներն արդեն իսկ փոխանցվել են ԿԲ-ի տրամադրած բանկային քարտերի տվյալներին, մնացյալ գործընթացը շարունակական է լինելու՝ երկուշաբթի օրվանից», - ասաց Բաղդասարյանը։

Ինչ վերաբերում է առողջապահական թեմաներին, մամուլի խոսնակը ներկայացրեց, որ այս պահին ՀՀ տարբեր բուժհաստատություններում բուժում է ստանում 302 բուժառու։

«Նրանցից 113-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, 11-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր։

Վերակենդանացման բաժանմունքում շարունակում է մնալ 5 երեխա, ևս 8 երեխայի բուժումը շարունակվում է սովորական պայմաններում»։

Նախօրեին Ֆրանսիայի և Բուլղարիայի տարբեր բժշկական հաստատություններ է տեղափոխվել 7 բուժառու։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից