Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:13 06-10-2023

Հրապարակվել է Հայաստանի կայուն ֆինանսների ազգային ճանապարհային քարտեզը. ԿԲ

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդի սեպտեմբերի 5-ի նիստում հավանության է արժանացել «Հայաստանի կայուն (հարատև) ֆինանսների ազգային ճանապարհային քարտեզը»։

Ճանապարհային քարտեզը կայուն ֆինանսավորմանն անցման գործընթացում ՀՀ կենտրոնական բանկի շարունակական հանձնառության կարևոր ուղենիշ է։

Կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ Հայաստանի կայուն (հարատև) ֆինանսների ազգային ճանապարհային քարտեզը բաղկացած է չորս առանցքային հենասյուներից, այն է՝

Մոբիլիզացնել ֆինանսավորումը. հեշտացնել կապիտալի ռիսկի վրա հիմնված, շուկայամետ և հարատև հոսքը արդյունաբերություն և այլ ոլորտներ, որոնք համահունչ են Հայաստանի ածխածնի արտանետման նվազեցման հավակնություններին:

Ընդլայնել շուկաները. աջակցել գիտելիքների փոխանցմանը, նվազեցնել տեղեկատվական անհամաչափությունները, ապահովել շուկայի նկատմամբ վստահությունը և ամրապնդել կայուն ֆինանսավորման համար նպաստավոր միջավայր:

Ներդնել կայուն զարգացման սկզբունքները. ուղղորդել ֆինանսական հատվածի մասնակիցներին իրենց բիզնես որոշումների մեջ բնապահպանական սոցիալական կառավարման (ESG) սկզբունքների ներդրման հարցում:

Ձևավորել իրազեկում և գիտելիք. բարձրացնել հարատևման ռիսկերի և հնարավորությունների մասին իրազեկության մակարդակը Հայաստանում, զարգացնել կարողությունները ՀՀ կենտրոնական բանկի ներսում և ֆինանսական շուկայի մասնակիցների շրջանում:

Նշված հենասյուների հիման վրա մշակվել է գործողությունների ծրագիր, որը ՀՀ կենտրոնական բանկը կիրականացնի համապատասխան շահագրգիռ մարմինների հետ համագործակցությամբ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան