copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:55 06-10-2023

Դատական համակարգում քաոս է. ինչու է խափանվել մակագրման համակարգը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգում խառնաշփոթ է։ Երեւան քաղաքի մի շարք դատարաններում, ինչպես մարզերի բոլոր դատարաններում, քաոս է, քանի որ տեւական ժամանակ է, ինչ «խափանվել է» դատական գործերի էլեկտրոնային մակագրման համակարգը:

Միանգամայն «պատահականությամբ» համակարգը խափանվեց հենց այն օրը, երբ ավարտվեցին Երեւանի փողոցներում բողոքի ակցիաները, եւ մասնակից անձանց ապօրինի կալանավորումների դեմ բողոքարկման ժամկետները սկսվեցին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ արդեն երեք օր է՝ մակագրումները կատարվում են պարզ թղթային եղանակով, ու իրավապաշտպաններն ահազանգում են, որ աղմկահարույց գործերը կմակագրվեն քաղաքական իշխանության «սրտի դատավորներին»։

Տեղեկացանք, որ երբ դատական համակարգից խնդրի մասին ահազանգել են Կարեն Անդրեասյանի գլխավորած Բարձրագույն դատական խորհուրդ, ԲԴԽ-ից վստահեցրել են, թե սեպտեմբերի 29-ին կգործի, սակայն հոկտեմբերի 5-ին համակարգը դեռ չի գործել։

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԲԴԽ, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Ոչ միայն նշված քրեական դատարանում ենք ունեցել խափանում, այլեւ մարզերում, օրինակ՝ Շիրակի մարզում: Օրեր շարունակ չէր գործում նաեւ ԲԴԽ պաշտոնական կայքը: Այդ խափանումները, նախնական վարկածով, կապված են հոսանքի տատանումների հետ: Ներկայումս աշխատանքներ են տարվում ինչպես համակարգը վերագործարկելու, այնպես էլ խափանման պատճառները հասկանալու համար: Այս պահին հաջողվել է վերագործարկել պաշտոնական կայքը»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր