Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:55 05-10-2023

Անահիտ Մանասյանը շարունակում է հանդիպումներ ունենալ միջազգային գործընկերների հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շարունակում է հանդիպումներ ունենալ միջազգային գործընկերների հետ՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը։

Այսօր Պաշտպանն ընդունել է Ժնևում ՄԱԿ Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) ղեկավար և ներկայացուցիչ Մոհան Ռամեշ Ռաջասինգամի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում են եղել նաև Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողի ժամանակավոր պարտականությունները կատարող Նատիա Նացվիլիշվիլին և ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դենիս Բեսեդիչը:

Անահիտ Մանասյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության վիճակը՝ առանձին դեպքերով ներկայացնելով միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի առերեևույթ խախտումները:
Պաշտպանը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը միտված՝ առաջնային կարիքների գնահատում իրականացնող կենտրոններում՝ Կոռնիձորում, ապա նաև Գորիսում և Վայքում, իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքներին։

Պաշտպանը նաև ներկայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ադրբեջանական հրապարակային աղբյուրների ու սոցիալական մեդիայիում տարածվող հրապարակումների մշտադիտարկումների արդյունքները, արձանագրելով որ սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանն էթնիկ ծագման հիմքով թիրախավորող, ատելություն և բռնություն քարոզող և արդարացնող մեծաքանակ գրառումներ են առկա։ Պաշտպանն այս համատեքստում արձանագրել է, որ ադրբեջանական հասարակության նման անհանդուրժողական վերաբերմունքը հետևանքն ու ապացույցն է Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության։

Կողմերը մտքեր են փոխանակել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար և իրավական խնդիրների հասցեագրման վերաբերյալ, վերահաստատելով մարդու իրավունքների՝ բոլոր իրավիճակներում և աշխարհի ցանկացած անկյունում գերակա լինելու կարևորությունը։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ընդլայնել համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցերի առնչությամբ։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին