Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:08 04-10-2023

Փաշինյանը 3-րդ մասի բնակարանը կտրամադրի՞ արցախցիներին

Մինչ Հայաստանում փորձում են տեղավորել բռնի տեղահանված արցախցիներին, իշխանությունները ցոփ ու շվայտ կյանք են վարում, հարմարավետ տներում, առանձնատներում։ Գալով իշխանության՝ նրանք էականորեն իրենց կյանքը բարելավել են, որոշները մի քանի բնակարան և առանձնատուն ունեն։

Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը և իր ընտանիքը, որոնք բնակվում են կառավարական առանձնատանը, 3-րդ մասում ունեն նաև իրենց բնակարանը, որի մասին վերջերս մի քանի անգամ բարձրաձայնել էր Նիկոլ Փաշինյանը և նշել էր, որ փորձում են վաճառել, սակայն չի վաճառվում։

Oragir.News-ն այսօր զրուցել է ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ, ճշտել՝ արդյո՞ք այդ բնակարանը վաճառվել է, թե ոչ, եթե ոչ, ապա չեն պատրաստվում այն վարձով կամ առանց վարձի տրամադրել արցախցիներին։

Հրաչյա Հակոբյանն ասաց, որ այդ տանը ապրում է Աշոտ Փաշինյանը։

«Աշոտ Փաշինյանը բնակվում է այդ բնակարնում»,- ասաց Հակոբյանը։

Փաստացի, Փաշինյանների ընտանիքը, ունենալով կառավարական ամառանոցում ապրելու հնարավորություն, իրենց քմահաճույքով են գնում, ինչ է, թե Աշոտ Փաշինյանն ապրի այդ առանձին, և այդ բնակարանը չեն տրամադրում արցախցիներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ

Ձեզ գուցե հետաքրքրի