Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:44 04-10-2023

Մի քիչ Աստվածավախ եղեք, հեռացեք. պատգամավորը՝ Փաշինյանին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց դեռևս 2018թ.-ին արված հայտարարությունը և հետաքրքրվեց՝ հիմա՞ էլ է տառապում այդ մոլուցքով և համարում, որ կա՛մ ինքը շարունակում է մնալ ՀՀ վարչապետ, կա՛մ ՀՀ-ն այլևս վարչապետ չի ունենա։

Վարչապետ Փաշինյանը նշեց, թե ՀՀ ժողովորդն է իր ընտրությամբ ուղղակիորեն կամ անուղղակիորեն որոշում, թե ով է ՀՀ վարչապետը և հավելեց, որ ինքը առոթին կառչած չէ, այլ հակառակը՝ հրաժարական է տվել, որ ժողովրդի համար դուռ բացի արտահերթ ընտրությունների միջոցով որոշելու, թե ով է ՀՀ վարչապետը։

Մհեր Սահակյանն արձագանքեց՝ պնդում է, որ նա անկախության քողի տակ իրականացրել է ազգակործան քաղաքականություն։

«Աստծո սիրուն, մի քիչ աստվածավախ եղեք ու մի կործանեք մեր երկիրն ամբողջությամբ, անդառնալիության կետը մի անցեք, թողեք ապրենք, գնացեք», - ասաց նա։

«Ես ձեզ թույլ եմ տալիս ապրել», - ասաց Փաշինյանը՝ նշելով, որ եթե իմանա՝ իր հրաժարականով բոլոր մարտահրավերները կհասցեագրվեն՝ ինքը կանի հենց հաջորդ վայրկյանին։

«Վերլուծությունները ցույց են տալիս՝ դա անելու դեպքում տեղի կունենա ուղիղ հակառակը», - ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է