copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:05 03-10-2023

Բաքու գրառմամբ թուրքական կախիչներ՝ «Երևան սիթի»-ում․ դրանք հեռացվել են․ ընկերության պարզաբանումը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում «Baku» գրառմամբ ապրանք է հայտնվել։

Մասնավորապես սուպարմարկետում վաճառվում են հագուստի համար նախատեսված կախիչներ, որոնց վրա մեծ տառերով նշված է Բաքու։

Oragir.News-ը «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է ստացվել, որ ադրբեջանական կախիչները հայտնվել են իրենց վաճառասրահում։

Սուպերմարկետների ցանցից պարզաբանեցին․
«Այդ ապրանքները Երևան սիթիի վաճառասրահներից արդեն իսկ հեռացվել են։ Նշենք, որ դրանք ադրբեջանական չեն, զուտ անվան մեջ «Բաքու» անունը կար, որը մարդկանց շփոթության մեջ է գցում։ Բացի դրանից ուզումեմ նշել, որ Երևան սիթին միշտ նախապատվությունը տվել է հայկական արտադրությանն ու հայ արտադրողին»։

Հարցին՝ եթե նշված ապրանքն ադրբեջանական չէ, ապա ո՞ր երկրից է ներկրվել, «Երևան սիթի»-ից այսպես պատասխանեցին․
«Ճիշտն ասած՝ նման տեղեկատվություն չունեմ, այդ տեղեկատվությանը կոմերցիոն բաժինն է տիրապետում, ես չեմկարող հստակ նշել, բայց վստահաբար կարող եմ ասել, որ նշված ապրանքն ադրբեջանական չէ»։

Ճշտող հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է հեռացվել, եթե ադրբեջանական չէ, պատասխանեցին․
«Աղմուկ է բարձրացել։ Մենք հաճախորդների կարծիքը միշտ հաշվի ենք առնում ու եթե դա նրանց մոտ ինչ-որ խնդիր է առաջացնում, անհամաձայնություն կա, մենք մեր հաճախորդներին լսում ենք, իրենց բողոքները հաշվի ենք առնում ու իրականցնում ենք այն, ինչ իրենք ցանկանում են։ Վստահաբար բացառում ենք, որ Երևան սիթի սուպերմարկետում որևէ ադրբեջանական ապրանք կարող է լինել»։

Նշենք, որ «Baku» գրառմամբ կախիչների վրա թուրքերենով տեքստեր կան ինչը նշանակում է, որ նշված ապրանքը ներկրվել է Թուրքիայից։

Ամենից շատ դիտված

04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
02:58 Սամվել Կարապետյանը քիչ անց հայտարարությամբ հանդես կգա
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
02:02 Որ տեղամասերում է ընդդիմությունն առաջատար․ Նարեկ Կարապետյանը տվյալներ է հրապարակել
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը