copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:39 03-10-2023

Արայիկ Հարությունյանը շրջում է օպերատիվ համարներով. նրանք վախեցած են. Ժողովուրդ

Ժողովուրդ օրաթերթը գրում է.

ՀՀ իշխանությունները անասելի վախեցած են Արցախի հանձնման գործընթացից հետո սպասվող զարգացումներից: Դրան պատրաստվելու համար նախ տարածում են կեղծ նարատիվներ, թե արցախցիներին, որոնք դուրս կգան փողոց, պետք է զրկել օգնություն ստանալու հնարավորությունից:

Ապա նաեւ անձնական ինքնապաշտպանությամբ են զբաղված: «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը ֆիքսեց, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը շրջում է ծառայողական ավտոմեքենայով, որի վրա ոչ թե կառավարական համարանիշներ են, այլ օպերատիվ:

Նա օպերատիվ համարանիշներով քողարկում է իր ով լինելը, որպեսզի Արարատ Միրզոյանի ծեծի դառը օրինակն իրեն չսպառնա: Իսկ որ իշխանությունները սպասում են այդպիսի ցասման, միանշանակ է:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ