copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:25 01-10-2023

Պատահական չէ, որ հենց նրան է թիրախավորել Ալիեւը՝ չներելով այն պայքարը, որը Ռուբենը ծավալեց Արցախում․ Դավիթ Տոնոյան

«Անտանելի ցավով տեղեկացա Ալիեւի վարչակարգի կողմից Ռուբեն Վարդանյանին և մեր գեներալներին առեւանգելու եւ ազատությունից ապօրինաբար զրկելու մասին»,- ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը․

«Ռուբենը պարկեշտ մարդ է, հայ ժողովրդի նվիրյալ զավակ եւ բացառիկ հայրենասեր: Պատահական չէ, որ հենց նրան է թիրախավորել Ալիեւը՝ չներելով այն պայքարը, որը Ռուբենը ծավալեց Արցախում պետնախարարի պաշտոնում եւ այն թողնելուց հետո:

Ռուբեն Վարդանյանին ճանաչելով մոտ 45 տարի, կարող եմ վստահաբար ասել, որ նա կորով ունեցող տղամարդ է, որը ոչ միայն պատվով դուրս կգա այս փորձությունից, այլեւ շատերի համար հայի արժանապատվության վերականգնման խորհրդանիշ կդառնա:

Զորակցություն եմ հայտնում Լեւոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին, Դավիթ Բաբայանին եւ վստահ եմ, որ Արցախի ազատագրական պայքարում անուրանալի դերակատարություն ունեցած անձինք տոկունությամբ կհաղթահարեն նաեւ այս փորձությունը:

Ճակատագրի դառը հեգնանք կա նրանում, որ երկու տարի շինծու քրեական գործով գտնվելով անազատության մեջ, այսօր գրում եմ իմ դպրոցական ընկերոջ և զինակիցների մասին, ովքեր հայտնվել են թշնամական իշխանության բանտում: Հայրենի իշխանությունների բոլոր ճյուղերի «ջանասիրության» շնորհիվ կտրված եմ արտաքին աշխարհի հետ կապ ունենալու հնարավորությունից եւ, ցավոք, չեմ կարող միանալ բոլոր գերիների ազատության համար ձեռնարկվող ջանքերին:

Վստահ եմ, որ դեռ առիթ կունենամ խոսելու գավառամտության հետևանքով չչեզոքացված մարդկային աղետի վերաբերյալ»,- ասվում է ՊՆ նախկին նախարարի հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում